Փեյնթբոլի մրցաշարը կմիավորի ՏՏ և Ինժեներական ընկերությունների թիմերին
Սևանա լճի ափին կանցկացվի Փեյնթբոլի սիրողական մրցաշար՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ընկերությունների միջև: Այս մասին հայտնեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից:
Սեպտեմբերի 5-ին կայանալիք սիրողական մրցաշարը կկազմակերպի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ փեյնթբոլի «Լեգեոն» ակումբի հետ համատեղ: Մրցաշարին, որը կանցկացվի Սևանա լճի ափին՝ «Լեգեոն» փեյնթբոլի ակումբի տարածքում, կարող են մասնակցել միայն ՏՏ և Ինժեներական ընկերությունների թիմերը:
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:
Վերջնաժամկետը օգոստոսի 28-ն է, ժ.23:59ը:
«Առաջին անգամ ինժեներական ընկերությունների հավաքականը մրցելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների հավաքականի հետ: Սա լավ հնարավորություն է ոչ ֆորմալ միջավայրում հաղորդակցվելու, լավ ժամանակ անցկացնելու և նոր ընկերներ ձեռք բերելու համար: Հաղթող թիմը կարժանանա մրցանակի»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը:
Խաղը կվարեն արհեստավարժ զինվորական մասնագետներ: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը մասնակիցների հետ կանցկացնի կրակային պարապմունքներ և ռազմական մարտավարության վարժանքներ: Փեյնթբոլի խաղից բացի, մասնակիցների համար կկազմակերպվի առանձին ավտոարշավ դեպի Սևանա լճի հարակից բարձունքներ: