
Հավով և սնկով ուտեստ՝ քաբաբի փոխարեն

Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 800 գ
2. Սոխ – 600 գ
3. Շապինիոններ – 400 գ
4. Անյուղ պանիր – 200 գ
5. Յոգուրտ – 250-350 գ
6. Լոլիկ – 3-4 հատ
7. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը շարել տապակի մեջ, համեմել աղով:
2. Հավի միսը շատ մանր կտրատել, համեմել աղով և պղպեղով, դնել սոխի վրա:
3. Մսի վրա շարել կտրատված սունկը, այնուհետև՝ օղակաձև կտրատված լոլիկները:
4. Ուտեստի վրա լցնել յոգուրտը և քերած պանիրը:
5. Եփել ջեռոցում 30-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը