
Կորյանը և Կարապետյանը մասնակցել են «Տամբով»-«Խիմկի» խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ներկայացուցիչ` Ալեքսանդր Կարապետյանը և Արշակ Կորյանը մասնակցել են իրենց ակումբների հերթական խաղին:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրում «Տամբովը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Խիմկիին» և առավելության հասավ նվազագույն հաշվով:
Հայաստանի ազգային թիմից Ալեքսանդր Կարապետյանը «Տամբովի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 41-րդ րոպեին, իսկ Արշակ Կորյանը «Խիմկիի» կազմում մասնակցեց ամբողջ խաղին:
«Տամբովը» մրցաշարային աղյուսակում 10-րդն է, իսկ «Խիմկին» վերջինն է` 16-րդը: