
Օգտակար աղցան՝ հավի մսով և բանջարեղենով

Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 300 գ
2. Վարունգ – 1 հատ
3. Լոլիկ – 1 հատ
4. Քաղցր պղպեղ – 1 հատ
5. Պահածոյացված եգիպտացորեն – 2-3 ճ/գ
6. Բնական յոգուրտ – 1 ճ/գ
7. Աղ, սև պղպեղ
8. Սամիթ
Պատրաստման եղանակը
1. Վարունգը մաքրել, բարակ շերտատել:
2. Հավի փափկամիսը մանր կտրատել, ավելացնել վարունգին:
3. Մյուս մթերքները նույնպես կտրատել, լցնել աղցանին, ավելացնել եգիպտացորենը:
4. Համեմել աղով, պղպեղով, լցնել յոգուրտը, խառնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը