«Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսաքննարկման ժամանակ բանախոսներն անդրադարձան Լիբանանից Հայաստան հնարավոր հայրենադարձության թեմային:
«Ալիևի այդ հայտարարությունը շատ ուղիղ ձևով վկայում է մեր դիվանագիտական հաջողությունների մասին»․ Սերժ Սարգսյան
Դերասանուհի Լիլյա Մուկուչյանի համար մոնոներկայացման ժանրում հանդես գալը նորություն է: Նրա նախաձեռնությամբ Մանվել Խաչատրյանը բեմադրել է Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Մենախոսություն կնոջ մասին» ստեղծագործության համանուն ներկայացումը, որը, Մուկուչյանի խոսքով, ոչ թե ներկայացում է, այլ բանաստեղծության բեմականացում, որի խորեոգրաֆը Նունե Կիրակոսյանն է:
«Միջխորհրդարանական հարաբերությունները շատ կարևոր են հատկապես այնպիսի երկրի համար, ինչպիսին Լիբանանն է, որովհետև մենք այնտեղ ունենք բավականին մեծ համայնք և պարզապես պարտավոր ենք այդ երկրի խորհրդարանի հետ ունենալ ջերմ հարաբերություններ, ինչը կա: Վստահ եմ՝ պետք է էլ ավելի ամրացնել այդ հարաբերությունները»,- «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսաքննարկման ժամանակ նշեց Ազգային ժողովի Հայաստան-Լիբանան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը:
ՀՀ դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարիօ արդյունավետությունը:
Այս օրերին տնտեսական տեղեկատվության նկատմամբ հետաքրքրությունն աճել է: Պատճառը համավարակն է: Կամ ավելի ստույգ՝ համավարակի ազդեցությունը տնտեսության վրա: Ինչպես նաև այն, որ այս օրերին հրապարակվում է, թե երկրորդ եռամսյակում որ երկրի վրա ինչ ազդեցություն է թողել (և թողնում) նոր կորոնավիրուսը:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պատասխանելով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին հարցին՝ ասաց, թե արտակարգ դրության ժամկետը պարբերաբար երկարաձգելու մասին ԼՀԿ-ի տեսակետը բոլորին էլ հայտնի է. «Սա անարդյունավետ քաղաքականություն է, և, բնականաբար, այս երկարաձգումն իր մեջ ոչ միայն իրավական խնդիր ունի՝ մեր տեսակետով սա չի համապատասխանում օրենքի պահանջին, այլև կառավարման տեսանկյունից անարդյունավետ է։ Թե ձեռքի հետ ինչ քաղաքական նպատակներև են լուծում մեր իշխանությունները՝ հարցի մյուս կողմն է։ Իհարկե, այս ամենը ներկայացնում են՝ որպես առողջապահական, բայց այդ առողջապահական խնդիները շատ հեշտությամբ կարելի է լուծել՝ առանց արտակարգ դրության ռեժիմի հաստատման կամ երկարաձգման»,- նշեց Տարոն Սիմոնյանը։
Ռուսաստանի զինվորականները Սու-27 կործանիչ են օդ բարձրացրել Սեւ ծովի վրա ԱՄՆ-ի երկու հետախուզական ինքնաթիռ կալանելու համար:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր Պարետատան աշխատակիցներն ստուգայց են կատարել Էրեբունու թաղապետարանում, որտեղ համատարած դիմակներ չկրելու պատճառով արձանագրություն են կազմել՝ թաղապետարանի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ:
«Օր օրի վիճակը վատանում է: Այսօր էլի Կրասնոդարում, Դոնի Ռոստովում, Չելյաբինսկում մեքենաները կանգնեցնում են ու առգրավում: Նույն ղազախական սցենարն է: Եթե մտել ես Մաքսային միություն, էլ ի՞նչ մաքսազերծում: Մաքսային միության անդամ լինելու իմաստն էլ ո՞րն է, եթե քո ժողովրդի ապրանքը չեն տանելու: Բազում տեսանյութերի շարքում նաև մեկը կա, որտեղ ոստիկանները զենքի սպառնալիքով վարորդին ու նրա երեխաներին հորդորել են մեքենայից դուրս գալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:
Ոստիկանները «Լիդիան»-ի պահնորդներին հեռացրին վագոն-տնակների մոտից
Կորոնավիրուսի պանդեմիան ծնկի բերեց համաշխարհային աշխատաշուկան։ Այս օրերին և՛ աշխատողները, և՛ գործատուները մտածում էին եղած աշխատատեղերն ու աշխատանքը պահպանելու մասին, իսկ նոր աշխատատեղեր ստեղծելու մասին խոսք լինել անգամ չէր կարող։
Գյուղապետարաններում, քաղաքապետարաններում և տարբեր այլ պետական կազմակերպություններում ու հիմնարկներում, երկար ժամանակ է՝ բառիս բուն իմաստով ահաբեկչություն և իրավապահների արշավանք է:
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram-ի իր էջում խոսել է կորոնավիրուսից գրանցված ավելի քան 1000 զոհերի մասին։ «Կորոնավիրուսից և դրա ուղեկցությամբ մահերի թիվը Հայաստանում անցավ 1000-ը։ 1000 մարդկային ճակատագիր, 1000 որբացած ընտանիք, 1000 մարած ջերմություն։ Կորոնավիրուսը շատ երկրների է վնասել, բայց այն, ինչ կատարվեց Հայաստանում, պարզապես խայտառակություն էր ու հանցագործություն՝ պետական մակարդակով։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել:
«Անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին»․ Սերժ Սարգսյան
Օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին: Հանրապետության հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ:
Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կմատուցվի:
Երևան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ իր և հարևանի տան բակերը առանձնացնելու նպատակով քարե պարիսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200.000 ՀՀ դրամով վարչական տույժի չենթարկելու համար իրենց տուն այցելած Էրեբունու համայնքապետարանի պաշտոնատար անձինք պահանջել են կաշառք:
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ ուղղված լայնածավալ միջոցառումները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրականացրել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի զբոսայգիներում։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում բուժաշխատողների շրջանում COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտության արդյունքների համառոտ նկարագրություն։
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի:
Մի խումբ անձինք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին:
«Լիդիան»-ի վագոն-տնակները տեղափոխում են Ամուլսար տանող ճանապարհի մայթեզրից. ՈւՂԻՂ
Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով քննարկման ժամանակ Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նկատեց՝ պետք է տարբերել ժամանակավոր տարհանումը ընդհանուր հայրենադարձության օրակարգից.
Օգոստոսի 7-ին, ժամը 13։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշեն կամրջից։
Համավարակով պայմանավորված՝ երկրում առկա սահմանափակումների ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության աշխատակիցները կենտրոնացած են եղել անբարեխիղճ տնտեսական գործընթացների վրա:
Միացյալ Նահանգների իշխանությունները 17 միլիոն դոլար են տրամադրել Լիբանանին որպես անհետաձգելի օգնություն Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո:
«Նիկոլն ինձ նամակ ա գրել: Ասում ա կամ հերքի, որ պապս դավաճան ա եղել, կամ դատի եմ տալու»:
«Հակառակորդի նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր․․․»․ Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմի մասին