Բաժիններ՝

Ովքե՞ր են լավագույն մարզիչները այս պահին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այս պահի դրությամբ աշխարհում լավագույնը ճանաչվել է L’Équipe-ի ֆրանսիական հրատարակության կողմից:

Թերթի առաջին էջն այսօր նվիրված է այս թեմային:

Զիդանը գերազանցել է «Լիվերպուլի» դարպասապահ Յուրգեն Կլոպին, «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ  Պեպ Գվարդիոլային՝ որպես լավագույն մարզիչ:

Զիդանը 2016 թվականից մինչև 2018 թվականը մարզել է «Ռեալը»։ Այս ընթացքում նա նվաճել է Իսպանիայի առաջնությունն ու Սուպերգավաթը, երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև երկու անգամ հաղթել է  ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային գավաթը:

Վերադառնալով մադրիդյան ակումբ 2019 թվականին՝ ֆրանսիացի մասնագետը հաղթել է Լա Լիգան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս