Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Կառավարության հունիսի 12-ի նիստում օպերատիվ հնարավորություններ ունեցող մարմիններին հանձնարարեցիք տեղորոշել այն մարդկանց, ովքեր ասում են՝ կորոնավիրուս չկա, հարցին` արդյոք Ձեր հանձնարարականը կատարվե՞լ է և պարզվե՞լ է՝ ովքեր են այդ մարդիկ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
Բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Իջևանի ոստիկանները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ, պարբերաբար իրականացնում են ուժեղացված ստուգայցեր։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը պարետատան նիստից հետո հայտարարեց, որ մշակվում է ծրագիր, թե համաճարակային իրավիճակից կախված՝ ինչ մոդելով են վերաբացելու հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունները: Տ. Ավինյանը վստահեցրեց՝ մինչև օգոստոսի 10-ը վերջնական ծրագիրը կներկայացվի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
«Մեր բոլորի ջանքերը տալիս են իրենց արդյունքը, և մենք ունենք կայունացող և դեպի լավը գնացող իրավիճակ, և երբ որ մենք հետահայաց ենք նետում այն պահից, երբ սկսեցինք ունենալ իջեցող թվեր, տպավորությունը և հաշվարկները ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտավորապես 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ»,- պարետատան նիստից հետո նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ, եթե այդ իրավիճակը կարողանանք պահպանել, իրական շանս ունենք՝ եթե ոչ զրոյացնելու, ապա այնքան իջեցնելու թվերը, որ համարենք՝ այն այդ պահին մեզ համար այլևս հանրային առողջապահական խնդիր չէ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանն ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին:
Ժամանակակից պետության համար ազգային անվտանգության ռազմավարությունը հանդիսանում է առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ և կարևոր ուղենիշներ է սահմանում պետության հետագա զարգացման և վերջինիս հիմնական առաքելություններից մեկի իրացման՝ անվտանգության ապահովման համար։ Տարբեր հանգամանքների բերումով՝ Հայաստանի համար անվտանգության ռազմավարության մշակման գործում շատ կարևոր է հատկապես արտաքին միջավայրի համընդգրկուն ուսումնասիրությունը և դրան համարժեք՝ սպառնալիքների գնահատումը։
Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, ով ավելի վաղ անդրադարձել էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Արթուր Մեսչյանի նշանակմանը՝ ընդգծելով, որ կուզեր Մեսչյանի խոսքը կտրուկ լինի, իրեն հարգեն, իր ասած խոսքը, և լսեն՝ որպես մասնագետի, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արթուր Մեսչյանը բավականաչափ կոշտություն ցուցաբերել է, սակայն դա բավարար չէ, նրա թիկունում պետք է կանգնած լինի քաղաքապետը, որովհետև դժվար խնդիրներ են լուծում:
«Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, բարեբախտաբար, ՀՀ-ում շարունակում է բարելավվել»,- պարետատան հերթական նիստից հետո ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ օգոստոսի 4-ին՝ հունիսի 4-ից հետո առաջին անգամ, բուժման մեջ գտնվող քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։
Բողոքի ակցիա՝ Ամուլսար տանող ճանապարհին. ՈւՂԻՂ
Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։ Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի եւ Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին, որով, ըստ էության, մենք հավասարվում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի պատմագիտությանը։
Օգոստոսի 2-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և կողերի կտրած-ծակած վերքերով Ջանֆիդա գյուղի մի բնակիչ դիմել է բուժօգնության:
Երեկ երեկոյան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով նավահանգստի շրջակայքը վերածվել է ավերակների։ Գրանցվել է 100-ից ավելի զոհ և ավելի քան 4000 վիրավոր, կան նաև անհետ կորածներ, որոնց թիվը դեռևս ստույգ հայտնի չէ:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Խլոյանի հանձնարարականով ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տնտեսավարողի համատեղ միջոցներով օգոստոսի 5-ի վաղ առավոտից ընթանում են ապօրինի տաղավարների ապամոնտաժման աշխատանքները:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արթուր Դանիելյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության հաղորդման վերաբերյալ կարճ ասեմ հետևյալը՝
«Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար դեսպան Հոգլանդը ԼՂ խնդրի հետ կապված հայտնել է իր անձնական կարծիքը և նշել, թե չի կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն երբևէ կկարողանա լուծել այն, քանի դեռ հակամարտող կողմերի առաջնորդները չեն հայտարարել, որ ժամանակն է կարգավորել այն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միջազգային հանրությանը կոչ է արել աղոթել Լիբանանի և Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի համար: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին՝ նախօրեին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Oգոստոսի 5-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունն առաջացրել է 3.3 մագնիտուդ երկրաշարժին համարժեք սեյսմիկ ալիքներ:
Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
Երեկ «Լիդիանը» իր տարածքից հեռացրել է արդեն երկու տարի ապօրինի տեղադրված վագոն-տնակները: «Լիդիանի» տարածք ապօրինի ներխուժած խմբավորումը օգոստոսի 4-ին ողջ օրը սադրիչ հայտարարություններով հրահրում էր համայնքի բնակիչներին` սպառնալով «արյունահեղությամբ» ու կոչ անելով միանալ ապօրինությանը:
«Բեյրութում տեղի ունեցած աննախադեպ պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ, դժբախտաբար, 11-ն է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով Բեյրույթում վերջին ժամերին ստեղծված իրավիճակը, հայ համայնքի կրած վնասները և խոսելով Հայաստանի Կառավարությունից ակնկալվող աջակցության մասին։
Հզորագույն պայթյունը, որը մեկ օր առաջ տեղի է ունեցել Բեյրութում, վնասներ է հասցրել քաղաքային տարածքի շենքերի կեսին: Այդ մասին հայտնել է Լիբանանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Մարվան Աբուդը:
Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն, ում պաշտոնից ազատելու համար առաջարկը վարչապետն արդեն ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, նոր պաշտոն կստանա, սակայն ոչ իրավապահ համակարգում:
Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդն օգոստոսի 4-ին նավահանգստում որոտած պայթյունից վնասը գնահատել է 3 – 5 միլիարդ դոլար: