«Մենք նրանց համար դժոխք կստեղծենք»․ «Նապոլիի» նախագահը՝ «Բարսայի» հետ խաղը չտեղափոխելու մասին
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը կտրուկ խոսել է ՈւԵՖԱ-ի դեմ՝ կազմակերպության որոշման պատճառով․ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը «Բարսելոնայի» դաշտում է անցկացվելու։
71-ամյա գործավարը խնդրանքով դիմեց ՈՒԵՖԱ-ին՝ խաղը Պորտուգալիայում կամ Գերմանիայում անցկացնելու, բայց մերժվեց` հանդիպումը տեղի կունենա Բարսելոնայում:
«ՈւԵՖԱ-ն չի լսում, տեսնում կամ չի խոսում: Հանուն ՈՒԵՖԱ-ի, հուսով եմ` ոչինչ չի պատահի: Եթե ինչ-որ բան պատահի, մենք նրանց համար դժոխք կդարձնենք»,- ասել է Լաուրետնիսը Sky Sport-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Կատալոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծացավ, տեղեկություններ հայտնվեցին, որ ՈՒԵՖԱ-ն կարող է տեղափոխել հանդիպումը չեզոք դաշտ:
Չեմպիոնների լիգայի 16-րդ տուրի «Բարսելոնա»-«Նապոլի» պատասխան հանդիպումը նախատեսված է օգոստոսի 8-ին: Առաջին խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Սիրարփի Աղաբաբյան