
Տաք բուտերբրոդի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 4 հատ
2. Հաց
3. Աղ, սև պղպեղ
4. Բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Հում կարտոֆիլը քերել կամ մանր կտրատել, համեմել աղով և պղպեղով:
2. Հացը կտրել, վրան բարակ շերտով կարտոֆիլ դնել:
3. Կողմով, որի վրա կարտոֆիլն է, հացերը դնել տապակի մեջ և տապակել բուսայուղով:
4. Հացերը շրջելու կարիք չկա: Ստացվում են արագ և շատ համեղ բուտերբրոդներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը