Նոր մոտեցում հիփոթեքային վարկավորման շուկայում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից
ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնն այսօր բացել է իր դռները հաճախորդների համար։
Հիփոթեքային կենտրոնն իր ձևաչափով առաջինն է Հայաստանի բանկային շուկայում։ Այն ծառայությունների բոլորովին նոր միտում է հիփոթեքային շուկայում՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հաճելի մթնոլորտ, հյուրասիրություն և հանդիպումների հարմարավետ սենյակներ, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից, այլ նաև համալիր լուծումներ Բանկի գործընկերների կողմից՝ կառուցապատողներից, ապահովագրական ընկերություններից, դիզայներներից, շինանյութի, կահույքի և տեխնիկայի խանութներից և այլն։ Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ բոլոր ծառայությունները։
ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր, հարմարավետ և ժամանակակից Հիփոթեքային կենտրոնում Դուք կարող եք ոչ միայն ընտրել բնակարան կառուցապատողներից և տեղում ձևակերպել հիփոթեքային վարկ, այլ նաև ստանալ կառուցապատման և վերանորոգման վարկեր, խորհրդակցել դիզայների և ապահովագրական գործակալի հետ, ինչպես նաև ձևակերպել սպառողական և ապառիկ վարկեր՝ կահույք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով` գործընկերների կողմից առաջարկված հատուկ պայմաններով։
Հիփոթեքային կենտրոնը Բանկի 73-րդ մասնաճյուղն է, որը գտնվում է Երևան քաղաքի փոքր կենտրոնում՝ Վերին Անտառային 135, տ․40 հասցեում։ Հաշվի առնելով մասնաճյուղի առանձնահատկությունները՝ Հիփոթեքային կենտրոնի աշխատանքային ժամերն են. աշխատանքային օրերին՝ 9։30-ից մինչև 20։00-ն, շաբաթ օրերին՝ 11։00-ից մինչև 18։00-ն: Մասնաճյուղում առկա է նաև 24/7 ինքնասպասարկման գոտի՝ հագեցած բանկոմատով և վճարային տերմինալով, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել բոլոր բանկային ծառայություններից և չսահմանափակվել աշխատանքային ժամերով։
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են հիփոթեքային վարկավորման մի շարք հիմնական պրոդուկտներ և ծրագրեր՝ սկսած 3% կանխավճարից, առավելագույնը 140 մլն․ ՀՀ դրամ գումարով և մինչև 30 տարի մարման ժամկետով՝ բնակարանի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման նպատակով, ինչպես նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: