Բաժիններ՝

Հավով այս ուտեստի պատրաստումը շատ ժամանակ և էներգիա չի խլի

Բաղադրիչներ

1. Հավի փափկամիս – 4-6 հատ
2. Հավի արգանակ – 0.7 բաժակ
3. Սերուցքային պանիր – 120 գ
4. Սոխ – 1 հատ
5. Սխտոր – 1 պճեղ
6. Կիտրոն – 0.5 հատ
7. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
8. Ալյուր – 1 ճ/գ
9. Ռեհան – 1 թ/գ
10. Օրեգանո – 1 թ/գ
11. Չորացրած թարխուն – 1 թ/գ
12. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Հավի կտորները համեմել աղով և սև պղպեղով և տապակել բուսայուղով:

Կարդացեք նաև

2. Հավը հանել տապակից, դնել մի կողմ: Նույն բուսայուղով տապակել սոխը, սխտորը, ռեհանը, օրեգանոն և թարխունը մոտ 2 րոպե:

3. Պանիրը խառնել կանաչիների հետ, ավելացնել արգանակը, կես կիտրոնի հյութը և դրա կեղևը, խառնել հարիչով և եփել սոուսը 5-10 րոպե:

4. Հավը դնել սոուսի մեջ և եփել 2-3 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս