ՊԵԿ-ը հորդորում է սոցիալական վճարի ավել գանձված գումարը ստանալու համար դիմել էլեկտրոնային եղանակով
Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց հորդորում է՝ մի քանի աղբյուրից ստացված եկամտից հաշվարկված և գանձված սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումարը ստանալու նպատակով բանկային հաշվի մասին տեղեկությունը՝ ծանուցագրի հետ միասին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը։
«Այսպես,
ա/ ովքեր մինչ օրս մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող հաշվեգրված գումարների հետ վերադարձն ապահովելու նպատակով հարկային մարմին չեն ներկայացրել իրենց հաշվեհամարը, ապա պարտադիր կերպով նախընտրած գործատուին պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկություն, որից հետո կծանուցվեն վերադարձվող գումարի առկայության մասին՝ գործատուի կողմից վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի համապատասխան բաժնում լրացում կատարելուց հետո,
բ/ ծանուցումները ստանալուց հետո, այդ նույն էլեկտրոնային հասցեից բացառապես մասնակցի անվամբ բացված գործող բանկային հաշվի մասին տեղեկությունը ծանուցագրի հետ միասին ուղարկել նախընտրելի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին:
Կից ֆայլով ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և դիմումի օրինակելի ձևը.
դիմում,
սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեներ»,- ասված է հաղորդագրության մեջ: