Բաժիններ՝

«Ռոմա»-«Ֆիորենտինա»․ առանց միավորներ կորցնելու հնարավորության

Մրցաշար՝ Ա Սերիա
Վայր՝ Օլիմպիկո մարզադաշտ, Հռոմ
Ժամ՝ 21:30

Առաջին շրջանում «Ռոման» ջախջախեց «մանուշակներին»։ Արդյո՞ք կլինի ռևանշ «Ռոմայի» համար այս կարևոր խաղում։

«Ռոմա»

«Ռոմային» դժվար բավարարի այն, թե ինչպես է ընթանում ընթացիկ մրցաշրջանը նրանց համար. առաջնության ավարտից երեք տուր առաջ Պաուլո Ֆոնսեկայի թիմը հինգերորդն է աղյուսակում: «Գայլերը» բարձր հորիզոնական նվաճելու շանսեր այլևս չունեն՝ չորրորդ «Լացիոն» ունի 11 միավոր ավելին:

Կարդացեք նաև

Բայց հռոմեացիները կարող են հեշտությամբ կորցնել հինգերորդ տեղը նույնպես․ վեցերորդ հորիզոնականում ընթացող «Միլանը» մեկ միավորով է հեռու, իսկ յոթերորդ «Նապոլին» ունի հինգ միավոր պակաս: Այնուամենայնիվ, «Ռոման» լավ հեռանկարներ ունի հինգերորդ տեղի համար. վերջին տուրում նրանք 6:1 հաշվով հաղթեցին ՍՊԱԼ-ին՝ ընդարձակելով առանց պարտության շարքը հինգ խաղի:

«Ֆիորենտինա»

«Ֆիորենտինան» նույպես հստակ հույս ուներ, որ մրցաշրջանի ավարտին կլինի եվրոպական մրցումներում, բայց չհաջողվեց: Ջուզեպպե Յակինիի թիմը գտնվում է աղյուսակի 11-րդ հորիզոնականում՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարելու այլ տարբերակներ չկան՝ «Միլանը» 17 միավորով առաջ է: Վերջին տուրում թիմը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ՝ չպարտվելով անընդմեջ 5-րդ խաղում։

Վիճակագրություն

  • Առաջին շրջանում «Ռոման» 4:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»
  • Վերջին հինգ խաղերից ոչ մեկում «Ռոման» չի պարտվել՝ չորս հաղթանակ և ոչ-ոքի
  • Լիգայի վերջին յոթ խաղերում «Ռոման» 5 անգամ հաղթել է «Ֆիորենտինային» տանը

Աղյուսակի հինգերորդ տեղում «Ռոման» փորձում է հաստատվել, և այսօր «գայլերը» մեծ հնարավորություն ունեն աղյուսակում առաջ անցնել «Միլանից», որն այս տուրում արդեն իսկ միավորներ է կորցրել: Հռոմեացիների մրցակիցը հեշտ չէ, բայց «Ֆիորենտինան» շատ սխալներ ունի, այն բնութագրվում է անկայունությամբ, իսկ «Ռոման» այժմ գերազանց մարզավիճակում է և ունակ է վաստակել բոլոր երեք միավորները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս