Ամառային լավագույն աղանդերը՝ ելակով տիրամիսու
Բաղադրիչներ
1. Ելակ – 200 գ
2. Կաթ – 1/2 բաժակ
3. Անյուղ կաթնաշոռ – 500 գ
4. Դառը շոկոլադ – 50 գ
5. Եփած սուրճ – 2 ճ/գ
6. Բանան – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. Բանանը և ելակը կտրատել:
2. Բլենդերով հարել կաթնաշոռը, մինչև վերածվի կրեմի:
3. Լցնել 2 ճ/գ սուրճ:
4. Բանանի մեկ երրորդը տեղադրել մեծ ամանի մեջ, այնուհետև լցնել ելակի, շոկոլադի և կաթնաշոռի մեկ երրորդը: Նույն եղանակով լցնել մյուս շերտերը, վերջինը պետք է լինի կաթնաշոռը և քերած շոկոլադը:
5. Թողնել սառնարանում 4 ժամ, ցանկալի է՝ մեկ գիշեր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը