
Ելակի չիր՝ պատրաստված ջեռոցում

Բաղադրիչներ
1. Ելակ – 1 կգ
2. Շաքարավազ – 800 գ
3. Ջուր – 1 լ
Պատրաստման եղանակը
1. Շաքարավազը հալեցնել ջրում և եռացնել:
2. Ելակը լցնել օշարակի մեջ և եփել մոտ 10 րոպե, այնուհետև լցնել քամիչի մեջ:
3. Դրանից հետո ելակները շարել կաղապարի մեջ և դնել 35-45 աստիճան ջեռոցը և թողնել այնքան, որ հատապտուղների մակերեսը լավ չորանա, բայց ելակները չկորցնեն իրենց առաձգականությունը:
4. Պատրաստի չրերը լցնել բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը