Բաժիններ՝

Տապենադա. աղքատների սև խավիարը

Ֆրանսիական, ավելի ճիշտ՝ Պրովանսի այս ուտեստը պատրաստելը շատ հեշտ է:

Բաղադրիչներ

1. Ձիթապտուղ (առանց կորիզի) – 250 գ
2. Կապար – 1 ճ/գ
3. Անձրուկ – 1 ֆիլե
4. Սխտոր – 2 պճեղ
5. Մաղադանոս – մի քանի ճյուղ
6. Մանանեխ – 1/2 թ/գ
7. Ձիթայուղ – 4 ճ/գ
8. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

1. Բլենդերով հարել ձիթապտուղները, կապարը, անձրուկը, սխտորը և մաղադանոսը, պետք է ստացվի մածուկ:

Եթե անձրուկ չկա, խնդիր չէ, կարելի է պատրաստել առանց այդ բաղադրիչի:

2. Ավելացնել մանանեխը և ձիթապտղի յուղը: Մածուկը չպետք է շատ հարթ ստացվի:

3. Համեմել աղով և պղպեղով, և Տապենադան պատրաստ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս