
«Կրակոցներ դիրքերի ուղղությամբ հաճախ են լինում. այս պահին խաղաղ է». Ճամբարակի համայնքապետի տեղակալ

Գիշերը՝ ժամը 3-ի 4-ի սահմաններում կրակոցների ձայները լսվում էին, դրանք բնակավայրերի ուղությամբ չեն եղել: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, 168.am-ի հետ զրույցում ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը:
«Կրակոցներ դիրքերի ուղղությամբ հաճախ են լինում: Այս պահին նորմալ է, խաղաղ է վիճակը, առանձնապես արտառոց կամ խուճապային բան չկա»,- ասաց Օհանյանը:
Համայնքի բնակիչներից մեկը ևս նշեց, որ կրակոցների ձայներ հաճախ են լսվում․ «Կրակոցները մի քանի ուղղություններից են եղել: Նորմալ է, մենք պինդ ենք, ոչ մի խնդիր չունենք, որ մի բան լինի՝ թող դիմացինը մտածի, մենք մտածելու բան չունենք, միշտ պետք է պինդ լինենք, ուժեղ լինենք»:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:
Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 2 անգամ, ընդ որում, հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է: