Սահմանում զոհված 20-ամյա Սմբատին Ճամբարակում զինվորական կարգով հրաժեշտ տվեցին

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այսօր՝ հուլիսի 17-ին, զինվորական կարգով տեղի ունեցավ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսային հատվածում հուլիսի 14-ին հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 20-ամյա Սմբատ Գաբրիելյանի հուղարկավորության արարողությունը:

Սմբատը տան կրտսեր երեխան էր, 6 ամսից պետք է զորացրվեր:

Հուղարկավորությանը մասնակցել են Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031