«Շիլաշփոթը՝ խնդրի լուծման բանալի»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շիլաշփոթը՝ խնդրի լուծման բանալի
ՀՀ հանրակրթական դպրոցներից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես առանձին գիտակարգ հանելու որոշումը պատկան մարմինների կողմից պատճառաբանվում է՝ իբր հայ եկեղեցու պատմությունը չի կարելի բաժանել հայ ժողովրդի պատմությունից, և առաջարկվում է «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ տարրալուծելու ճանապարհը։
Հիմա հարց․ որտե՞ղ, ինչպե՞ս և ի՞նչ չափով է հնարավոր «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ տարրալուծել այն թեմաները, որոնցից մի քանիսը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը՝ քաղելով «Հայ եկեղեցու պատմություն» անվամբ դասագրքերից․
Քրիստոնեական բարոյագիտություն
Մարդ անհատի դերը և առաքելությունը
Ազատ կամք և բանականություն
Հավատարմություն
Ազգային-հոգևոր արժեքների պահպանումը և վերարտադրությունը
Ժամերգություն և Սուրբ Պատարագ
Բարեպաշտական սովորույթներ
Հայ գրչության արվեստը
Մանրանկարչություն
Ճարտարապետություն
Հայ երաժշտական մշակույթ
Հայոց եկեղեցու խորհուրդները
Եկեղեցական տոներ
Աստվածաշունչ մատյան
Արժեքավոր է հատկապես պատմագիտության ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական կարծիքը»։
ՇԻԼԱՇՓՈԹԸ՝ խնդրի լուծման բանալիՀՀ հանրակրթական դպրոցներից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես առանձին գիտակարգ…
Gepostet von Ռուբեն վարդապետ Զարգարյան am Mittwoch, 8. Juli 2020