Եղեգնաձորի ոստիկանները հաղորդումից մեկ օր անց բացահայտել են մեքենայից կատարված գողությունը
Հունիսի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի մի բնակչուհի ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տվեց, որ ժամեր առաջ, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից` Երևան-Մեղրի ճամփեզրին կայանված իր «Նիսան Քուեստ» մակնիշի մեքենայից գողացել են բջջային հեռախոսը՝ պատճառելով մոտ 550.000 դրամի վնաս:
Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը կատարել է Երևանի 16-րդ թաղամասի 34-ամյա մի բնակիչ:
Հունիսի 29-ին կասկածվողը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: