Բաժիններ՝

Իրինդ գյուղի ջրամբարից ջրափրկարարները դուրս են բերել երիտասարդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին

Հունիսի 28-ին, ժամը 20:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իրինդ գյուղի ջրամբարում քաղաքացի է խեղդվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել Կարեն Թ․-ի (ծնված 1984 թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930