![](/banners/BeFunky-design.jpg)
Ագուերոն կարող է այս մրցաշրջանում այլևս չխաղալ
![](https://168.am/wp-content/uploads/2020/06/1019345.jpg)
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն վնասվածք է ստացել: Այս մասին գրում է Goal-ը: Ագուերոն վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի «Բարնլիի» դեմ խաղում և փոխարինվել է: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը կարող է ընթացիկ մրցաշրջանում այլևս չվերադառնալ մեկնարկային կազմ: Ագուերոն դեռևս պետք է վերջնական բուժզննում անցնի: