«Իմ քայլը» որոշել է աղմկահարույց նախագծի առաջին ընթերցման համար սահմանել 2 ժամ՝ այդկերպ փորձելով ընդդիմադիր ուժերին զրկել հարցերի և ելույթների հնարավորությունից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներն այսօր իրականացնելու են սահմանադրական հեղաշրջում՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (Իշխանությունը յուրացնելը) և 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործությունները։

Այսպես, Ազգային ժողովի պատգամավորները Սահմանադրության կոպիտ խախտմամբ և առանց Սահմանադրական դատարանի համաձայնության այսօր երկու ընթերցումով ընդունելու են Սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ դադարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները։

Հիշեցնենք, որ սա այն նույն նախագիծն է, որը նախորդ ուրբաթ խստորեն քննադատվել էր Վենետիկի հանձնաժողովի կողմից։

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է նախագծի առաջին ընթերցման համար սահմանել 2 ժամ՝ այդկերպ փորձելով ընդդիմադիր ուժերին զրկել հարցերի և ելույթների հնարավորությունից։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930