Բաժիններ՝

Կլոպը տեղեկացրել է Վերներին տրանսֆերի ձախողման մասին

«Լիվերպուլը» հրաժարվել է ձեռք բերել «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին, որը տեղափոխվելու է «Չելսի», հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» սելեկցիոն ծառայությունը Վերներին ավելի բարձր է գնահատել, քան Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին կամ «Բայերի» կիսապաշտպան Քայ Հավերցին այն պատճառով, որ Վերները կայծակնային արագություն ունի և ի վիճակի է խաղալ մի քանի դիրքերում:

Հարձակվողը «Լիվերպուլի» համար վերջնաժամկետ է սահմանել՝ վերջնական որոշում կայացնելու այն մասին, թե արդյո՞ք ակումբը պատրաստ է վճարել նրա համար փոխհատուցման գումարը:

«Լիվերպուլի»  գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խորհրդակցել է Fenway Sports Group-ի հետ (ներդրումային ընկերություն, որը պատկանում է «Լիվերպուլին»), և այնուհետև զանգահարել է խաղացողին՝ բացատրելու, թե ինչու չի իրականացվի տրանսֆերը:

Ենթադրվում է, որ Կլոպը կայացրել է այս որոշումը ֆինանսական նկատառումներով, և ոչ թե՝ խաղացողի կարողությունների բացասական գնահատմամբ․ նրանք լավ հարաբերություններ են պահպանել: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Կլոպը ցանկանում է հանդիպել Վերների հետ` համոզելու նրան տեղափոխվել «Լիվերպուլ»: Կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով հնարավոր չէր հանդիպում կազմակերպել, ուստի նրանք որոշեցին խոսել տեսակապով:

Նախկինում տեղեկություններ կային, որ Վերները  ցանկանում է տեղափոխվել միայն «Լիվերպուլ», իսկ եթե տրանսֆերը խախտվի, հարձակվողը կմնա «Լայպցիգում»:

Հայտնի է դարձել նաև, որ Վերների փոխհատուցումը կնվազեցվի 50 միլիոն եվրոյի, եթե այս մրցաշրջանում «Լայպցիգը» չհաղթի Գերմանիայի առաջնությունում:

Այս մրցաշրջանում Վերները Բունդեսլիգայում անցկացրել է 27 հանդիպում, խփել 24 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: Նա երկրորդ տեղում է Գերմանիայի առաջնության ռմբարկուների ցուցակում․ առաջին տեղում է «Բավարիայից» Ռոբերտ Լևանդովսկին (27 գոլ):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս