Բաժիններ՝

«Կարող էի դառնալ Մեսսիի և Ռոնալդուի նման, բայց չէի ուզում»․ Սնեյդեր

Նիդեռլանդների ազգային հավաքականի կազմում Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող Ուեսլի Սնեյդերը խոսել է իր կարիերայի մասին:

«Ես կարող էի դառնալ Մեսսիի կամ Կրիշտիանու Ռոնալդուի նման: Բայց ես պարզապես չէի ուզում:

Ես վայելում էի կյանքը, երբեմն ինձ թույլ էի տալիս ճաշի ժամանակ մի բաժակ խմել:

Լեոն և Կրիշտիանուն բոլորովին այլ են, նրանք շատ բան զոհաբերեցին հանուն կարիերայի:

Այնուամենայնիվ, ես ոչնչի համար չեմ զղջում, իմ կարիերան, այնուամենայնիվ, զարմանալի է։

Համոզված եմ, որ, եթե 100 տոկոս ներդնեի ուժերս, որպեսզի Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն մակարդակի վրա լինեի, ես կհասնեի դրան:

Ես չէի ցանկանում 2010 թվականին նվաճել «Ոսկե գնդակը» և չեմ ափսոսում դրա համար: Այնպես չէ, որ ես չէի կարողանա դա անել, ես պարզապես չէի ուզում: Ես վայելեցի իմ կարիերան, նվաճեցի բոլոր մրցանակները, որոնք կարող էի նվաճել: Հետևաբար՝ ես ոչ մի վայրկյան չեմ փոշմանել:

Ես թիմային խաղացող եմ, և ինձ դուր էր գալիս հաջողության հասնել այլ խաղացողների հետ: Անցել է գրեթե տասը տարի, և մարդիկ դեռ ասում են, որ ես 2010 թվականին պետք է նվաճեի «Ոսկե գնդակը»: Բայց ես դրա հետ կապված ոչ մի խնդիր չունեմ: Ես ասում եմ՝ տղաներ, ես նվաճեցի Չեմպիոնների լիգան: Ինձ համար դա շատ ավելի գեղեցիկ է, քան անհատական ​​մրցանակը»,- ասել է Սնեյդերը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս