Օլիմպիական խաղերի համար ծանրորդների վարկանիշային մրցաշարերը կմեկնարկեն հոկտեմբերի 1-ից
Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ծանրամարտի վարկանիշային մրցաշարերը կվերսկսվեն 2020 թվականի հոկտեմբերի 1-ին և կավարտվեն 2021 թվականի ապրիլի 30-ին: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Տոկիոյի խաղերի հետաձգումից հետո ծանրամարտի միջազգային ֆեդերացիան
առաջարկել էր պարտադիր ուսումնամարզական հավաք կազմակերպել բոլոր այն մարզիկների համար, ովքեր կնվաճեին մասնակցության ուղեգրեր։
Ճամբարում նախատեսվում էր ստուգել բոլոր մարզիկներին, համոզվելու համար, որ խաղերում հանդես կգան միայն «մաքուր» ծանրորդները։
ՄՕԿ-ը չի հաստատել նախագիծը, փաստելով, որ դա կբարդացնի ազգային օլիմպիական կոմիտեների նախապատրաստությունը և կմեծացնի նրանց ծախսերը: Ճամբարը կամավոր պետք է լինի, ոչ թե պարտադիր: