Բաժիններ՝

«Ֆուտբոլը, ինչպես կյանքը, երբեք չի լինի նույնը»․ Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի մասին:

– Գրեթե բոլորը կասկածներ ունեն այն մասին, թե ինչպիսին կլինի աշխարհը տեղի ունեցածից հետո: Բացի մեկուսացումից և այն հանգամանքից, որ իրավիճակը մեզ զարմացրեց, շատ մարդիկ ծանր ժամանակներ են ունեցել:

Հատկապես դժվար է նրանց համար, ովքեր կորցրել են հարազատներին, ընկերներին և չէին կարող նույնիսկ նորմալ հրաժեշտ տալ նրանց:

Կարծում եմ, որ այս ճգնաժամի համար կան շատ բացասական կողմեր, բայց չկա ավելի վատ բան, քան կորցնել այն մարդկանց, ում սիրում ես: Ինձ թվում է՝ շատ անարդար է:

– Ի՞նչ կասեք ֆուտբոլի մասին: Արդյո՞ք սա կազդի իրավիճակի վրա:

– Ֆուտբոլը, ինչպես ընդհանուր առմամբ կյանքը, կարծում եմ՝ երբեք չի լինի նույնը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս