«Այն, ինչ կատարվեց, հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է». Էդմոն Մարուքյանն իր ելույթից հետո ողջ խմբակցության հետ լքեց դահլիճը

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նիստը վերսկսելուց հետո հայտարարեց, որ միջադեպից անցել է 3 ժամ և ավելի, բայց իրենք չտեսան որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին:

«Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը ու հեղափոխության հռչակած արդյունքները: ՀՀ-ի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել, եթե կասեք՝ 96 թվականին էլ են պատգամավորի խփել, ապա, որքան հիշում եմ, խմբակցության ղեկավարի հետևից կամ կողքից չեն խփել: Ասելիքս հետևյալն է՝ ինչ կատարվել է՝ քաղաքական է և պետք է ունենա քաղաքական գնահատական: Մենք ակնկալում ենք թե’ իշխող խմբացկությունից, թե’ հասարակական սեկտորից ու քաղաքական ուժերից այն քաղաքական գնահատականը, որը հարիր է ժողովրդավարությանը: Միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ՝ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է: Մենք կլքենք դահլիճը, և կախված քաղաքական գնահատականներից՝ կորոշակիացնենք մեր անելիքները»,- ասաց  Էդմոն Մարուքյանը:

Իր ելույթից հետո նա և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեցին նիստերի դահլիճը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս