Երևանի ավագանու նախկին անդամը կրկին աչքի է ընկել իր անհանդուրժողականությամբ
Բոլորդ եք հիշում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի հետ կապված պատմությունը:
20-ամյա Հարթենյանը սկանդալի մեջ էր հայտնվել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի դստեր հասցեին իր գրառումից հետո։
Մասնավորապես, նա Facebook-ի իր էջում հրապարակել էր Թովմասյան ազգանունով օգտատիրոջ լուսանկարն ու ներկայացրել նրա էջը՝ որպես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջ։
Իր հրապարակմանը կից Հարթենյանը բավական բազմանշանակ գրառում էր արել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»։
Գրառումը բուռն արձագանք էր ստացել սոցցանցերում և ընկալվել՝ որպես ՍԴ նախագահի դստեր հանդեպ հետապնդում: Արդյունքում` Հենրիկ Հարթենյանը զրկվեց Երևանի ավագանու անդամի մանդատից:
Բայց երիտասարդ ՔՊ-ականն ըստ երևույթին դասեր չի քաղել կատարվածից. այսօր էլ նա իր ֆեյսբուքյան էջում իր աջակցությունն է հայտնել Սասուն Միքայելյանին վերջինիս հրահրած ու կազմակերպած ծեծկռտուքից հետո:
Ստորև ներկայացնում ենք գրառման սքրինշոթը:
#Դուխով??????#Կամանդիրս??????
Gepostet von Henrik Hartenyan am Freitag, 8. Mai 2020
Այս գրառումը, թերևս, լավագույն պատասխանն էր այն անձանց, ովքեր այդ օրերին առաջարկում էին նրան չզրկել մանդատից, ուղղվելու հնարավորություն տալ` արարքը վերագրելով պահի ազդեցությանն ու երիտասարդ տարիքին: