Բացառիկ կադրեր նախօրեին Գավառում տեղի ունեցած սպանություններից. Armlur.am
Armlur.am կայքը բացառիկ կադրեր է հրապարակել նախօրեին Գավառում տեղի ունեցած փոխհրաձգությունից, որի հետևանքով երկու քաղաքացի էր մահացել, մի քանի քաղաքացիներ էլ ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի և Երևանի բժշկական կենտրոններ:
Կայքի փոխանցմամբ՝ Նորատուս համայնքի և Գավառ քաղաքի անչափահաս տղաների միջև վեճ է եղել: Անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել են մեծերը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:
Տեսանյութում երևում է, որ Ազատության փողոցում կանգ է առնում 5 ավտոմեքենա, որոնց մեջից դուրս են գալիս տղաները, վիճաբանում միմյանց հետ, ապա նրանց մոտ կանգնում է երեք այլ ավտոմեքենա, այնուհետև սկսվում է փոխհրաձգություն, որի հետևանքով մի քանսին ընկնում են գետնին, մի քանիսն էլ, նստելով ավտոմեքենան, հեռանում են, իսկ երիտասարդներից մեկն էլ շարունակում է կրակոցներ արձակել։
Մանրամասները՝ տեսանյութում: