Բաժիններ՝

Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ. Արմեն Բեգոյան. News.am

Քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ ոչ բոլոր հարցերում եմ իրենց հետ համաձայնել, մասնավորապես, դեպի ինձ ուղղորդված կադրերի հարցում: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը:

«Աշխատանքային մասով ոչ մի խնդիր չկա, ավելին՝ կարող եմ ասել, որ դեռեւս օգոստոս ամսից ես աշխատում եմ այս հիմնարկի ստեղծման վրա, 24 ժամից 20 ժամն աշխատել եմ, միակ լավ թեկնածուն եմ եղել այդ կազմակերպության համար, ավելին, երբ առաջարկում էին, ես այդքան էլ չէի համաձայնում գնալ, որովհետեւ բավականին ծանր գործ է, նույնիսկ ասվեց՝ եթե ես չհամաձայնեմ, գուցե այս պրոյեկտն ընդհանրապես չարվի»,- ասաց Բեգոյանը:

Նրա խոսքով՝ 1 ամիս էլ չէր անցել նշանակումից, երբ այդ միջադեպը եղավ. «Նշանակվել եմ դեկտեմբերի վերջին, հունվարի կեսերին առաջարկություն եմ ստացել հեռանալու, 20 օր հետո, բայց չեմ հեռանում եւ կատարվելիքն էլ այս չհեռանալու շուրջ է: Նրա խոսքով՝ նոր մրցույթ է լինելու, բայց ինքը չի մասնակցի դրան. «Մի մրցույթ հայտարարվել էր մարտի 13-ին, որն այս պահին կասեցվել է դատարանի վճռով, քանի որ մրցույթ էր հայտարարվել մի շարք խախպտումներով, դա եղել է մեկ այլ քաղաքացու հայցադիմումի վրա: Հիմա իրենք մեկ խնդիր ունեն,դա՝ Բեգոյան Արմենին հեռացնելն է իր պաշտոնից, այլ խնդիր կարծես թե չկա այս պահին: Բոլոր տեսակի խախտումներով հրատապ մրցույթ են հայտարարել, նույնիսկ տեղյակ եմ, որ այն մրցույթի մասնակիցները, որ սպասում են դատարանի վճռին, նրանց չեն տեղեկացրել: Ես ինձ հարգում եմ, եւ նման խեղկատակությանը ե չեմ մասնակցի: Մրցույթ բառը վերցրեք չակերտների մեջ, եթե այն կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը»:

Բեգոյանի խոսքով՝ կա կոնկրետ անձ, ում քաղաքապետի կինը ցանկանում է տեսնել այդ պաշտոնում. «Վարդանյան Քրիստինա, որը քաղաքապետի կնոջ հետ բժշկական համալսարանում է աշխատում, եւ որին ես չեմ ընդունել ինձ մոտ աշխատանքի, որպես փոխտնօրեն»:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի համար հրատապ մրցույթ:

Մեր ունեցած տեղեկություններով խնդիրը նրանում է, որ Արմեն Բեգոյանը տարաձայնություններ է ունեցել քաղաքապետի տիկնոջ հետ, որից հետո էլ քաղաքապետի կինը տնօրենին տեղեկացրել է, որ պետք է դիմում գրի և հեռանա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս