Բաժիններ՝

Մահացել է Մարատ Ալեքսանյանը

Երկարատև ու ծանր հիվանդությունից 70 տարեկան հասակում մահացել է նախկին արդարադատության նախարար Մարատ Ալեքսանյանը:

Ստորև ներկայացնում ենք Մարատ Ալեքսանյանի կենսագրությունը.

Կրթություն

1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն

1971-1984թթ. ընտրովի և նշանակովի պաշտոններ է վարել կոմերիտմիության և կոմունիստական կուսակցության Աբովյանի մի շարք շրջկոմներում:

1984-1990թթ. աշխատել է Աբովյանի միջշրջանային դատախազությունում:

1991-995թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1995թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

1996թ. փետրվարից-1998թ. ապրիլը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:

ՀՀ նախագահի հրամանագրով Մարատ Ալեքսանյանին շնորհվել է ՀՀ արդարադատության պետական խորհրդականի բարձր կոչում:

Հանդիսանում է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս