Կենտրոնական բանկը նոր նախագահ ունի
Ազգային ժողովն ապրիլի 17-ին 6 տարի ժամկետով Կենտրոնական բանկի նախագահ ընտրեց Մարտին Գալստյանին:
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց՝ 104, դեմ՝ 15 պատգամավոր:
Նշենք, որ 2018-ից առ այսօր Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը. այլ խմբակցություններ թեկնածուներ չեն առաջադրել։
Հիշեցնենք նաև, որ 2008 թվականից ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020 թվականի հունիսին։
Մանրամասները՝ տեսանյութում