Բաժիններ՝

Դիլիջանում խողովակներ ապամոնտաժած անձը հայտնաբերվել է

Ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Դիլիջանի Թբիլիսյան խճուղու գազալցակայաններից մեկի մոտակայքում, հափշտակելու նպատակով, խողովակներ են ապամոնտաժվել։

Ապրիլի 11-ին ոստիկանություն հրավիրված քաղաքացին հաղորդում է տվել, որ իր սեփականություն հանդիսացող արտադրական ջրերի մաքրման կայանում ապամոնտաժել են 70-80 մետր երկարությամբ 17 խողովակ՝ պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս։

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ խողովակները զոդման սարքի միջոցով ապամոնտաժել և փորձել է գողանալ 36-ամյա մի տղամարդ։

Ոստիկանները ճշտել են նրա ինքնությունը։ Բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս