
«Որո՞նք են լինելու ոչ իրավական հետևանքները՝ վնգստո՞ցը, պադվալ առ պադվալ հաշվեհարդա՞րը, թե՞ հոդվածագիրը այլ բան նկատի ուներ». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երկրի վարչապետին պատկանող կայքը կաթողիկոսի հայտարարության մասով մի ուշագրավ հրապարակում է կատարել, (կամ էլ Փաշինյանը հրապարակել է հերթական անստորագիր հեղինակային հոդվածը) ըստ որի դժվար պահին թիկունքից հասցված հարվածները չեն ներվելու, եթե անգամ իրավական հետևանքներ չունենան:
Հիմա ինձ մի հարց է հուզում, եթե մի երևույթ նույնիսկ իրավական հետևանք չունի, ի՞նչ առումով չի ներվելու: Հիմա սա Բադասյանի «սիրած» քրեական ենթամշակույթի դրսեւորում չի՞։
Ի վերջո, ի՞նչ նկատի ունի «անանուն» հոդվածագիրը ոչ իրավական հետևանքներ ասելով` վենդետա, իշխանական պարսավանք` ֆեյքաբանակների լայնածավալ ու անողոք հարձակումների տեսքով, թե ֆիզիկական հաշվեհարդար` վարչապետի սիրելի պատերին ծեփել, ասֆալտին փռել ձևաչափով:
Այսինքն, եթե արձանագրենք իշխանության սիրելի բառապաշարով- որո՞նք են լինելու ոչ իրավական հետևանքները` վնգստո՞ցը, պադվալ առ պադվալ հաշվեհարդա՞րը, թե՞ հոդվածագիրը այլ բան նկատի ուներ»:
Երկրի վարչապետին պատկանող կայքը կաթողիկոսի հայտարարության մասով մի ուշագրավ հրապարակում է կատարել , (կամ էլ Փաշինյանը…
Gepostet von Arpine Hovhannisyan am Mittwoch, 15. April 2020