Բաժիններ՝

«Կյանքը առանց Covid19-ի շատ մոտ է». Արմեն Եղիազարյան

Էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն օր թարմացնելով Covid19-ի իմ կանխատեսումները Հայաստանի համար՝ ավելի ու ավելի եմ համոզվում, որ այն կավարտվի մինչև այս ամսվա վերջը, վատագույն դեպքում՝ մայիսի սկզբին, եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա։ Դա նշանակում է, որ կյանքը առանց Covid19-ի շատ մոտ է։ Այդ կապակցությամբ մի քանի նկատառում, որոնք համարում եմ կարևոր և որոնցով կուզենայի կիսվել՝

1) Շվեդիայի և Բելառուսի օրինակը (սահմանափակումներ չեն կիրառել) ցույց է տալիս, որ Covid19-ի տարածման արագությունը ունի բնական նվազման հստակ տենդենց, որը առանձնապես չի տարբերվում կարանտին կիրառած երկրներում տարածման արագության նվազումից:

2) Հայաստանում Covid19-ի տարածման արագության կտրուկ նվազման հիմնական պատճառը կարանտինը չէ, քանի որ այն արդյունավետ կիրառելու ռեսուրս չունի ոչ մի կառավարություն՝ ներառյալ մերը, այլ մեր բնակչության անսպասելիորեն գիտակից մոտեցումը սեփական առողջության նկատմամբ, հետևաբար տնտեսական գործունեության բոլոր սահմանափակումները կարելի է առանց վարանելու վերացնել հենց այսօր:

3) Նոր իրողությունը, որտեղ մենք շատ շուտ կհայտնվենք, աննախադեպ է և պահանջում է նոր մոտեցումներ բնակչության պահպանման առումով, որոնց կորուստները որոշ չափով կոմպեսացնելը պետք է միևնույն ժամանակ նպաստի նաև տնտեսության վերականգմանը։ Կարծում եմ, որ այդ մոտեցումը universal income մոտեցումն է, որի դեպքում բոլոր քաղաքացիները անխտիր, անկախ ամեն ինչից, ստանում են որոշակի գումար։ Կարծում եմ դրա կիրառման քննարկումը շատ օգտակար կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս