Խոստանում եմ տհաճ անակնկալներ ինչպես հաղորդում ներկայացնողին, այնպես էլ վարույթ հարուցողին. Ալեքսանդր Ազարյան. ArmDaily.am

Երեկ գրվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Կայքը գրել էր, կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ երկուշաբթի օրն է տեղեկացել Արդարադատության նախարարի հարուցած վարույթի մասին, սակայն չի կարող որևէ մանրամասն հաղորդել, քանի որ գործընթացը գաղտնի է և դռնփակ է։
Դատավորին առաջարկել են 10օրյա ժամկետում առարկություն ներկայացնել, սակայն Ազարյանը նշել է , որ որևէ բացատրություն նախարարին չի ներկայացնելու։

«Ամեն ինչ կասեմ ԲԴԽ նիստին, խոստանում եմ տհաճ անակնկալներ ինչպես հաղորդում ներկայացնողին, այնպես էլ վարույթ հարուցողին»,-ասել է Ալեքսանդր Ազարյանը։

Իսկ թե ով է հաղորդում ներկայացրել ինչ հիմնավորումներով՝ Ազարյանը կրկին նշել է, որ չի կարող ասել։

Նշենք, որ Ա. Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. ապրիլի 14-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 53 միավորով: Նրա նկատմամբ ճնշումներ էին սկսվել 2018թ օգոստոսին, երբ վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ արձանագրելով, որ ՀՀ երկրորդ նախագահն ունի գործառութային անձեռնմխելիություն»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930