Բաժիններ՝

Հավելվածով թիրախավորված 21 քաղաքացուց 4-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Պարետ

Հայաստանի Առողջապահության նախարարությունը ապրիլի 13-ի տվյալներով՝ կարողանալու է սպասարկել 1700 մահճակալային պայմաններով կորոնավիրուսով հիվանդի, ունենալ 4500 ակտիվ վարակակիր:

Այսօր Ազգային ժողովում ասաց պարետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով  ՀՀ առողջապահության համակարգի ունեցած հնարավորությունների մոտավոր հաշվարկը:

Ներկայացնելով հավելվածների ներբեռնման միջոցով  անձանց տեղորոշելու մասին տվյալները՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս պահի դրությամբ ունենք 60 հազար հավելվածի ներբեռնում, 4900 թեստի արդյունք գտնվել է կարմիր գոտում, կապ է հաստատվել 1600 հոգու հետ, որից 21-ը թիրախավորվել է, դրանցից 4-ի մոտ  էլ թեստավորման արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուս:

Ըստ Ավինյանի՝ պարետատան մարտավարությունը հետևյալն է՝ տեղաշարժի սահմանափակումները պետք է պահպանվեն ապրիլ ամսվա ընթացքում, իսկ հանրային և միջմարզային տրանսպորտը շարունակելու է մնալ արգելված:

Անդրադառնալով տնտեսական գործունեության սահմանափակումներին՝ Ավինյանը տեղեկացրեց, որ տնտեսության որոշ հատվածներ բացվելու են, իսկ այդ դեպքում տրամադրվելու են սանիտարական իրավիճակի վերաբերյալ ուղեցույցներ:

Ավինյանի փոխանցմամբ՝ դիտարկում են ապրիլի 20-30-ը մի քանի այլ գործունեությունների սահմանափակումները հանելու հարցը:

Ըստ պարետի՝ եթե հաջողվի վարակի տարածման ինդեքսը 1-ից ցածր պահել, ապա որոշ սահմանափակումներ ևս կհանվեն, իսկ եթե ավելի բարենպաստ լինի իրավիճակը, ապա կդիտարկվի սահմանափակումներն ընդհանրապես հանելու հարցը՝ պահպանելով  միայն թեստավորումների իրականացումը:

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների վրա տարածված սահմանափակումներին, ապա Ավինյանը նշեց, որ այս ընթացքում իրենք չեն նկատել ապատեղեկատվության տարածման այնպիսի մակարդակ, որը կարող է վտանգավոր լինել, ուստի այդ սահմանափակումները ևս կհանվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս