«Տոտենհեմը» կարող է վաճառել Քեյնին 200 մլն ֆունտի դիմաց՝ պարտքերի պատճառով
«Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի հարձակվող Հարի Քեյնին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին» 200 միլիոն ֆունտի դիմաց՝ ակումբի պարտքերի պատճառով:
Ըստ Daily Mail-ի, նոր մարզադաշտի կառուցման համար հատկացված վարկերի համար ակումբն ունի 637 միլիոն պարտք: Եվս 83 միլիոն լոնդոնցիները պարտք են այլ ակումբներին՝ տրանսֆերների համար:
Իրավիճակը կդառնա ավելի բարդ, եթե Պրեմիեր լիգայի մրցաշրջանը չեղարկվի, իսկ «Տոտենհեմը» չստանա ֆինանսական միջոցները, մասնավորապես՝ հեռուստատեսային իրավունքների համար:
Եթե ակումբը Քեյնին վաճառի 200 միլիոն ֆունտով (225 միլիոն եվրո), ապա դա ռեկորդային տրանսֆեր կլինի ֆուտբոլի պատմության մեջ:
2017-ին ՊՍԺ-ն «Բարսելոնային» վճարեց 198 միլիոն ֆունտ (222 միլիոն եվրո)՝ Նեյմարին գնելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը