Բաժիններ՝

Անդրեա Բոչելլին Սբ․ Զատկի օրը Միլանի Դուոմո տաճարում միայնակ հանդես կգա համերգով

Սբ․ Զատկի օրը՝ ապրիլի 12-ին Միլանի քաղաքային իշխանության և Միլանի Դուոմո տաճարի հրավերով, համաշխարհային երաժշտության իտալացի օպերային աստղ Անդրեա Բոչելլին հանդես կգա մենահամերգով։ Այս մասին նշված է Անդրեա Բոչելլիի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։ Համերգի ընթացքում երգիչն Իտալիային և ամբողջ աշխարհին կհղի սիրո, բժշկության և հույսի ուղերձը:

«Երաժշտություն հանուն հույսի» (Music for hope) խորագրի ներքո Բոչելլին Միլանի Դուոմո տաճարում միայնակ հանդես կգա իր տեսակի մեջ եզակի և ոգեշնչող ելույթով։ Համերգը կլինի ժամը 18։00-ին (21։00-ին Երևանի ժամով) և կապավովվի ուղիղ հեռարձակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս