Բաժիններ՝

Ժամանակն է սթափվել, գթությամբ մոտենալ մեկս մյուսին․ Պարգև սրբազան

Հայ առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսը տեսաուղերձով է հանդես եկել, որում նախ տեղեկացնում է, որ եկեղեցու բոլոր թեմերը ժամերգություններն ու պատարագները մինչև ամսի 13-ը իրականացնելու են դռնփակ․

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ Հայաստանում ամեն օր վարակվում են կորոնավիրուսով, և, ցավոք սրտի, Արցախի տարածքում՝ Քաշաթաղում հայտնաբերվեց ևս մեկ վարակակիր, պիտի շատ-շատ զգույշ լինենք, մտածենք մեր ազգի անվտանգության մասին։ Հետևելով ամենայն հայոց կաթողիկոսի՝ Գարեգին 2-րդ-ի հրամանին, որ հայրենիքում՝ Հայաստանում և Արցախում, ներքին թեմերում մինչև ամսի 13-ը ներառյալ առայժմ բոլոր ժամերգություններն ու պատարագները ստիպված ենք անելու դռնփակ, միայն հոգևորականներով, որից հետո եկեղեցու դռները կբացվեն, և հավատացյալները կարող են մտնել, աղոթք անել, մոմ վառել, ոմանք էլ կարող են հոգևորականից սուրբ հաղորդություն ստանալ»,- իր ուղեձում ասում է Պարգև սրբազանը։ Նա խստորեն կոչ է անում սթափվել և գթությամբ մոտենալ միմյանց․

«Եթե դրսում եք կանգնում, գոնե 3 մետր հեռավորությամբ կանգնեք, եթե գաք հոգևորականից հաղորդություն ստանալու, 3-4 մետրի վրա կանգնեք, հանդարտ, տարածություն պահեք, որպեսզի անվտանգության կանոնները մենք պահենք։ Ժամանակն է սթափվել, ամբողջ մարդկային ուժերը ուս-ուսի տված պիտի այս աշխարհն ու ողջ մարդկությունը փրկենք, ժամանակն է՝ գթությամբ մոտենալու մեկս մյուսին , մեկս մյոսին փրկենք, խղճանք ու ավելի շատ աղոթք անենք, ավելի շատ ապաշխարենք, որպեսզի ազգովի դուրս գանք ու մարդկությամբ դուրս գանք այս արհավիրքներից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս