Արման Թաթոյանը Ազգային ժողով է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդումը
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մեր աշխատակազմն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով․ արտակարգ դրության պայմաններում չեն դադարում թեժ գծի զանգերն ու դիմումները, և այս ամենին զուգահեռ մենք շարունակել ենք աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման և Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցի աշխատանքների ավարտման ուղղությամբ։
Կատարվել է հսկայածավալ աշխատանք:
Արդեն Ազգային ժողով եմ ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի՝
1) 2019 թվականի տարեկան հաղորդումը (785 էջ).
2) Խշոտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը (424 էջ)։
Ինչպես միշտ, փաստաթղթերում պրոֆեսիոնալ, անաչառ ու ապաքաղաքական սկզբունքներից ելնելով՝ ներկայացված են ոչ միայն խնդիրները, այլ նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ու դրական զարգացումները։
Այս փաստաթղթերում տեղ են գտել հարցեր, որոնք վերաբերում են փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին, առանձին անդրադարձ է կատարվել զինծառայողների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, քրեական արդարադատության համակարգում մարդու իրավունքների պաշտպանությանը, հանրային նշանակության գործերին, սոցիալ-տնտեսական իրավունքներին, գործարարության պաշտպանությանը և այլն։
https://ombuds.am/…/fi…/3e307b6cedc8a68a7a0b677955e77cb2.pdf
https://ombuds.am/…/fi…/aaecbd07ea51e62da1b42ceed9470f81.pdf»: