
Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը փոփոխվել է

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ որոշակի փոփոխությունների է ենթարկվել Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Պարետի N 34 որոշմամբ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների:
Նոր տարբերակն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին»,- նշված է գրառման մեջ: