
Արցախում վարչական պատասխանատվության է ենթարկվել 699 վարորդ

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու համար մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ-ում վարչական պատասխանատվության են ենթարկվել տրանսպորտային միջոցների 699 վարորդ:
355 վարորդ վարչական պատասխանատվության է ենթարկվել սահմանված արագությունը գերազանցելու համար, 22-ը՝ առանց վարորդական իրավունքի, 13-ը՝ անսթափ վիճակում գտնվելու, իսկ մնացածը՝ այլ կարգի խախտումներ կատարելու համար։
ԱՀ ոստիկանություն