
Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ

Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները հավաքագրելու, այնուհետև առավել խոցելի խմբերին տրամադրելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում ՀՀ կառավարության էջը։
Գրառմանը կցված է տեսանյութ, որում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ներկայացվում է նշված ուղղությամբ կատարվող աշխատանքը և ընդգծում. «Մենք իրար հետ կապված պետք է լինենք ոչ միայն օրենքներով և որոշակի պարտականություններով, այլ նաև հոգատարությամբ, որպեսզի իրար հետ այս դժվարին իրավիճակը հաղթահարենք»։
Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 822 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3844 -ը բացասական արդյունք է տվել: պաքինված պացիենտների թիվն ավելացել է 14-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 57: Այս պահին փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ: