
ՆԱՍԱ-ն պատմել է Լուսնի վրա ապագա տիեզերագնացների կյանքի մասին

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) մանրամասներ է ներկայացրել Արտեմիս ծրագրի շրջանակներում մարդկանց մասնակցությամբ լուսնային երկարաժամկետ առաքելությունների հայեցակարգի մասին: Այս մասին գրում է TechCrunch-ը:
Փաստաթղթում ասվում է էլեկտրամատակարարման համակարգի, շարժական բնակելի մոդուլի, լուսնային մակերեսի վրա գտնվող հիմնական բնակելի մոդուլի, ինչպես նաև լուսնային ամենագնաց ավտոմեքենայի մասին:
Կյանքի համար հարմար շարժական պլատֆորմը հնարավորություն կտա ճանապարհորդել Լուսնի վրա մինչև 45 օր: Երկրի արբանյակի մակերևույթի մշտական բնակելի մոդուլը միանգամից կտեղավորի մինչև չորս մարդ: