
Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցեցին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների , ՀՀ ոստիկանության, դատախազության, ԱԻՆ մարզային կառույցների ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը եւ նրան ուղեկցող պաշտոնական անձինք Գավառի կենտրոնական հրապարակում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հուշարձանին: Ծաղկեդրման արարողությանը նախորդել է մասնավոր հոգեհանգստյան կարգը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը կատարել է Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Սարուխան համայնքի հոգեւոր հովիվ տեր Ներսես քահանա Սահակյանը: Արարողության մասնակիցները Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում վառել են հիշատակի մոմեր:
Խոսրով Խլղաթյան