Բաժիններ՝

«Բարի Սամարացի» ընկերությունում ավելի են խստացրել սանիտարահիգիենիկ պահանջները

Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բարի Սամարացի» ընկերությունում ավելի են խստացրել սանիտարահիգիենիկ պահանջները այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի Էրեբունի համայնքում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել:

Չնայած փորձագիտական եզրակացությանը, թե կորոնավիրուսը սննդի միջոցով չի փոխանցվում, մարդիկ անհանգստացած են: Նաեւ այս անհանգստությունը փարատելուն են ուղղված «Բարի Սամարացի» ընկերությունում սանիտարահիգենիկ խստացված միջոցառումները:

Ընկերության որակի կառավարիչ Սոնա Սիմոնյանը լրագրողներին պատմել է, որ արտադրամասի աշխատակիցներն ամեն առավոտ արտադրամաս են մտնում լվացվելուց, համապատասխան հագուստ`գլխարկներ, խալաթներ և դիմակ հագնելուց հետո միայն:

Ընկերության ամենօրյա սանիտարահիգենիկ կանոններին ավելացել է աշխատակիցների ջերմության չափումը`օրական երկու անգամ: «Բարի Սամարացի» ընկերությունում վստահեցնում են`ամեն ինչ անում են աշխատակիցների շրջանում վարակի կանխարգելման և վարակի ներթափանցումն արտադրամաս բացառելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930