Բաժիններ՝

Հոլանդիայում ձերբակալել են իր ընտանիքի 4 անդամի սպանության մեջ մեղադրվող թուրք տղամարդուն

Հոլանդիայում իրավապահները ձերբակալել են ազգությամբ թուրք 33-ամյա Օնուր Քանդեմիրին, որը կասկածվում էր իր երկու երեխաների, կնոջ և մոր սպանության մեջ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Նրանց դիերը գտել էր Բրեդա քաղաքին հարակից Էթթեն-Լեուր ավանում բնակվող թուրք քաղաքացին, որը վերջիններիս բարեկամն է։

Ոստիկանությունը դեպքի առնչությամբ սոցցանցերի պաշտոնական էջերում գրավոր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, հետաքննության շրջանակում փորձում են գտնել կասկածյալ Քանդեմիրին, որն այդ ընտանիքի անդամ է հանդիսանում։

Հոլանդական թերթերը ոստիկանության պահանջով հրապարակել էին հանցագործի լուսանկարը և կոչ արել տեսնելու դեպքում կապ հաստատել ոստիկանության հետ։ Արդյունքում մի խանութի տեսախցիկներն արձանագրել էին հանցագործի դեմքը և կարճ ժամանակ անց ոստիկանության ստորաբաժանումները ձերբակալել են նրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս