Բաժիններ՝

Հայաստանցի օգտատերերը 2019-ին ավելի շատ բախվել են տեղային, քան ցանցային սպառնալիքների

Տեղային սպառնալիքների 2019-ին բախվել է Հայաստանում համակարգիչների տնային օգտատերերի 40% (в 2018-ին՝ 47,78%) և կորպորատիվ օգտատերերի 36%-ը (2018-ին՝ 32,39%)։ Տեղային սպառնալիքները հայտնաբերվում են համակարգիչներին միացած հանովի կրիչներում՝ ֆլեշ և այլ հիշողության քարտերում, արտաքին կոշտ սկավառակներում և այլն։ Իսկ համացանցում վարակման ռիսկի ենթարկվել է հայաստանցի տնային օգտատերերի 17% (2018-ին՝ 18%) և կորպորատիվ օգտատերերի 11%-ը (2018-ին՝18,38%)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Հայաստանի ընդհանուր փոստային թրաֆիկում սպամի բաժինը կազմել ե 36%։ Բացի այդ, «Կասպերսկի» ընկերության լուծումներն արգելափակել են ֆիշինգային կայքեր անցնելու ավելի քան երկու հարյուր հազար փորձ։

«Ինչպես ցույց են տալիս մեր տվյալները, համացանցին չմիացած սարքերն ավտոմատ կերպով անխոցելի չեն վնասաբեր ծրագրերի համար։ Նման սպառնալիքների մեծ բաժին է 2019-ին հայտնաբերվել կորպորատիվ հատվածում։ Հաճախ դա հնարավոր է դառնում աշխատակիցների՝ անվտանգության բազային կանոնների չիմացության պատճառով։ Նման ռիսկերից կարելի է խուսափել այնպիսի հուսալի պաշտպանական լուծման օգնությամբ, որում ներառված են ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր սպառնալիքների հայտնաբերման գործուն տեխնոլոգիաներ։ Բացի այդ, կազմակերպությունները պետք է ռեսուրսներ հատկացնեն աշխատակիցներին թվային հիգիենայի կանոնները սովորեցնելու համար»,- պատմում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս պահպանել հետևյալ կանոնները.

  • չանցնել նամակների, մեսենջերների և SMS-հաղորդագրությունների կասկածելի

հղումներով;

  • կանոնավոր կերպով տեղադրել օպերացիոն համակարգի և հավելվածների

թարմացումները;

  • հավելվածներ տեղադրել միայն պաշտոնական հարթակներից;
  • օգտահաշիվներում կիրառել բարդ և տարբեր գաղտնաբառեր;
  • կարևոր տվյալները կանոնավոր կերպով պատճենել ամպում, ֆլեշ քարտում կամ

կոշտ սկավառակում;

  • հավելվածներին չտալ հասանելիություն այն գործառույթներին, որոնք դրանց

անհրաժեշտ չեն;

  • տեղադրել հուսալի պաշտպանական լուծում։

Բացի այդ, ընկերություններին խորհուրդ է տրվում անցկացնել դասընթացներ, որոնք թույլ կտան բարձրացնել աշխատակիցների կիբեռգրագիտության մակարդակը։ Օրինակ՝ Kaspersky ASAP ավտոմատացված հարթակն օգնում է զարգացնել անվտանգ վարքի հմտություններ և ձևավորել կայուն սովորություններ։ Լուծումը թույլ է տալիս գնահատել աշխատակցի՝ կիբեռանվտանգության ոլորտի ընթացիկ գիտելիքները, դրա համեմատ որոշել հմտությունների լրակազմը, որը հենց նրան անհրաժեշտ է ըստ աշխատակցի պարտականությունների և ռիսկի պրոֆիլի, և կազմել ծրագիրն անցնելու ժամանակացույցը։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս